| ՄԵՐ ՄԱՍԻՆ |
|
“ՄԻԿԱ Քորփորեյշն” Փակ Բաժնետիրական Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն նավթամթերք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկը:
ՄԻԿԱ ՔՈՐՓՈՐԵՅՇՆԸ հանդիսանում է “ ՄԻԿԱ Արմենիա Թրեյդինգ” Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության իրավահաջորդը, որն ավելի քան 10 տարի իրականացնում է նավթամթերքի մեծածախ և մանրածախ առևտուր և սպառողների շրջանում հայտնի է որպես ”ՄԻԿԱ” անվամբ բենզալցակայանները շահագործող ընկերություն:
2007թվականի դեկտեմբերին վերակազմակերպվելով “ՄԻԿԱ Քորփորեյշն” Փակ Բաժնետիրական Ընկերության` Ընկերությունը էլ ավելի ամրապնդեց և ընդլայնեց իր դիրքերը նավթամթերքի շուկայում: Ավելացվեց Ընկերության կանոնադրական կապիտալը, որը ներկայումս կազմում `է ավելի քան երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ, ինչը վստահություն է ներշնչում գործընկերների մոտ:
Ընկերությունը նավթամթերքը ներմուծում է անմիջապես Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Այդ երկրների հետ հաստատված են ամուր պայմանագրային հարաբերություններ, ինչը երաշխիք է հանդիսանում նավթամթերքի կանոնավոր մատակարարումները ապահովելու համար:
Դիզելային վառելիքի և բենզինի մանրածախ և մեծածախ առևտուր իրականացվում է Ընկերության կողմից շահագործվող ավելի քան 50 բենզալցակայաններից և նավթամթերքի պահեստարաններից, որոնք գտնվում են հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:
Բացի այդ, Ընկերությունում մշտապես հոգ են տանում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ, ժամանակակից պահանջներին համապատասխան վերակառուցվում են բենզալցակայանները, վարորդներին առաջարկվում են զովացուցիչ ըմպելիքներ, ավտոաքսեսուարներ, հեռախոսների լիցքավորման քարտեր, ավտոլվացման կտրոններ , ավտոյուղեր և այլն: Մի շարք բենզալցակայաններում գործում են նաև ավտոլվացման կետեր` հագեցած նորագույն տեխնիկայով:
Ներկայումս աշխատանքներ են ընթանում “ՄԻԿԱ” բենզալցակայաններում բանկային վճարային տերմինալներ, ինչպես նաև վառելիքի որակի և քանակի վերահսկողության համակարգեր տեղադրելու ուղղությամբ: Ընկերությունը իրականացնում է նաև ճկուն գնային քաղաքականություն`պարբերաբար ներդնելով տարբեր զեղչային համակարգեր: Այժմ գործում է կորպորատիվ փաթեթը, որի պայմանների նկարագրությունը տրված է սույն կայքում:
ՙՄԻԿԱ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ՚ ՓԲԸ-ն մասնակցել է ՙՊետական գնումների գործակալություն՚ ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված N ՊԳԳ-ՊԱՊՁԲ-10/1 ծածկագրով մրցույթին և որակավորվել որպես նշված ծածկագրով մրցույթի հնարավոր մասնակից` ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում տարբեր տեսակի բենզին և դիզելային վառելիք մատակարարելու իրավունքով` ՙՊետական գնումների գործակալություն՚ ՊՈԱԿ-ի հետ կնքելով ՙՏարբեր տեսակի բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնման նախնական N ՊԱՊՁԲ 10/1-2 և N ՊԱՊՁԲ 10/1-5՚ պայմանագրեր:
Նշված պայմանագրերին, ինչպես նաև վերոնշյալ ծածկագրով մրցույթին մասնակցելու կարգին ծանոթանալու համար կարող եք այցելել www.gnumner.am: |





 |
|